Պարույր Սեւակ

1․ ո՞վ է հեղինակը:
մանուշակը
2․գտիր կարմիր ընդգված բառերուն:
ցցված և կեռանում է
3․գտիր գո սիրած մասը:

4․ինչ խրատ կտանգ հեղինակեն:
շատ մի խոսա
5․ բարդբառ-բացբերան:
ածական-գեղեցիկ
գոյագան-մայրը

Մանուշակը մի ժամանակ,
Ինչքա՜ն առաջ, ի՞նչ իմանանք,
Եղել է մի շատ գեղեցիկ,
Մի շատ քնքուշ,
Անուշ աղջիկ:
Բայց եղել է շատ բացբերան.
Սրա խոսքը տարել նրան,
Նրա խոսքը բերել սրան,
Ինչքան գաղտնիք են վստահել,
Ոչ մի գաղտնիք նա չի պահել:
Խրատել է մայրը նրան,
Իսկ նա` էլի միշտ բացբերան:
Խրատել է մայրը մեկ էլ,
Իսկ նա գլուխ չի էլ թեքել:
Միշտ խելքի է մայրը գցել,
Իսկ նա լեզուն չի էլ կծել:
Երբ տեսել է` օգուտ չկա,
Անիծել է մայրն աղջկան.
<<Դաշտերն ընկած`
Ապրես ծնկած,
Հենց զորանաս`
Շուտ չորանաս,
Ու լեզուդ էլ
Բաց բերանիցդ թող դուրս չգա,
Այլ բկիցդ,
Ծոծրակիցդ>>:
Դրա համար
Մինչև հիմա
Մանուշակը ցողուն տալիս,
Դեռ նոր ցցված`
Կռանում է,
Դեռ նոր բացված`
Թառամում է,
Իսկ ծաղիկն էլ դուրս է գալիս
Ոչ թե բերնից,
Այլ բկիցը
Եվ մինչև իսկ ծոծրակիցը…

Advertisement



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *